Կադրային ինչ փոփոխություններ են կատարվել հանրայինում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա «Հարցազրույց» հաղորդաշարը փակվել է՝ նոյեմբերի 14-ից այլեւս եթեր չի հեռարձակվել: «Ես այդ թիմի անդամ չեմ, ի՞նչ կա զարմանալու»,- երեկ իր հեռացումն այսպես է մեկնաբանել նա: Հեռացվել է նաեւ Զարուհի Ռշտունին, որը հեռուստատեսության հնաբնակներից մեկի՝ Սուրեն Ռշտունու դուստրն է եւ Հանրայինից հեռացած Գեւորգ Ալթունյանի սանիկը։

Քանի որ աշխատակազմին չեն պարզաբանել, թե ինչու են նրանք ազատվում, կոլեկտիվում դա բացատրել են նրանով, որ փորձում են կանխել ներքին ինֆորմացիայի արտահոսքը դեպի Ալթունյան։ Մեր տեղեկություններով` սա Հանրայինում սկսված կադրային ջարդի սկիզբն է, ամեն ինչ դեռ առջեւում է: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունում փոփոխություններն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս