ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Գյումրու տարածաշրջանի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն