Մեկնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնցի փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի պայմանների և վաճառքի կարգի մասին որոշման նախագիծը:

2014 թվականին մեկնարկած ծրագիրի առաջին փուլում Երևանի Ադոնցի փողոցի N 6/1, իսկ 2016-ին մեկնարկած 2-րդը փուլում Ադոնց N 6/2 հասցեում կառուցվող շենքերում, մատչելի պայմաններով բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու հնարավորություն են ստացել համապատասխանաբար 266 և 175 պետական ծառայողներ:

Նշենք, որ ծրագրի երրորդ փուլի անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի իրականացումից հետո բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողների մեծ թվով:




Լրահոս