«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, եւ նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Մեր տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ դատավորը իր փաստաբանին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ: Այդուհանդերձ, մեր աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաեւ դատարան կուղարկվի: Ըստ երեւույթին, հսկող դատախազը առարկություններ չի հայտնի: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: