Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանն այլ պաշտոններ պետք է զբաղեցնեին. ինչո՞ւ պլանները փոխվեցին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` կադրային փոփոխություններ ծրագրել էին դեռ այս տարվա  փետրվար ամսին, որպեսզի անցումը կտրուկ չլիներ: Այդ ժամանակ Արմեն Գեւորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն:

Նույն աղբյուրների փոխանցմամբ` այս նոր կառավարությունը եւս վերջնական չէ, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքեր: Նախարարական աթոռը կթողնի նաեւ Արփինե Հովհաննիսյանը՝ դառնալով պատգամավոր` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի ակնկալիքներով, իսկ նրա հոգեւոր «հայր» Դավիթ Հարությունյանի սպասումներն առնչվում են ԱԺ փոխնախագահի «պորտֆելին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս