«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Յայա Տուրեն ընդգրկվել է Անգլիայի առաջնության 12-դ տուրում, որտեղ ակումբը կհանդիպի «Կրիստալ Փելաս»-ին:
Այս մրցաշրջանում այս խաղը ֆուտբոլիստի համար առաջինը կլինի: Վերջին անգամ անգլիական ակումբի կազմում 33-ամյա կիսապաշտպանը հայտնվել էր օգոստոսի 24-ին: Ազգային առաջնությունում նա ապրիլից խաղադաշտ դուրս չէր եկել: