ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին հայկական արտադրության Armphone սմարթֆոն է նվիրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը նշում է, որ նվերը հանձնվել է Երևանում նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ ինքը՝ Մանտուրովն օգտագործում է ռուսական արտադրության Yotaphone հեռախոս: