Սյունիքում համայնքապետերը վարկ են վերցնում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` զարգացման ռազմավարական ծրագրեր ներկայացնելու հանձնարարականին, հաստատեց մեր այն տեղեկությունը, ըստ որի` մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձեւակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը:

Իսկ խնդիրը պարզեցինք` կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել  համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, եւ ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում. «Մասամբ կա այդ խնդիրը,  այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու»,- հավելեց մարզպետը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս