Ռուսաստանի գլխավոր սանիտարային բժիշկ Աննա Պոպովան հայտնել է Ռուսաստանում գրիպի համաճարակի սկսման մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Անցել ենք գրիպի էպիդեմիայի սեզոնի: Գրիպով վարակի քանակն ամեն շաբաթ մեծանում է: Եվս 2-3 շաբաթ, և մենք կտեսնենք հիվանդության այլ պատկեր»,-հայտնել է նա:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ը խորհուրդ էր տվել աշխատակիցներին գրիպի սեզոնին չափել ջերմությունը: