Մեր քաղաքական պահվածքը համահունչ պետք է լինի մեր նոր մարտահրավերներին. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերից վերսկսում է մարզային հանդիպումները:

ArmLur.am-ն այս  և այլ հարցեր շուրջ զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ է նախատեսվում, որը, բնականաբար, ընդլայնված կազմով է լինելու:

«Բնականաբար այստեղ տարբեր հարցեր են քննարկվելու` երկրում ստեղծված քաղաքական վիճակը և կազմակերպչական որոշ հարցեր: Այսինքն՝ մեր կուսակցության առջև ծառացած տարբեր հարցեր, որոնք այսօր արդիական են»:

Իսկ ինչ վերաբերվում է մարզերում կատարվելիք այցելություններին Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ մշտապես գնացել են.« Այսինքն՝ այնպես չի, որ հիմա պաուզա է, չենք գնում մարզեր: Այդպես չի, ուղղակի մենք ավելի, այդ արդար փորձը մարզեր գնալու, խոսելու, հանդիպելու, վերաիմաստավորելու ենք: Այսինքն՝ մենք գիտենք, չէ որ Հանրապետության վիճակը փոխում է: Մեր քաղաքական պահվածքը համահունչ պետք է լինի մեր նոր մարտահրավերներին: Եվ սոցիալական, և՛ տնտեսական,  և՛ իրավական, այն ինչ որ կա»:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ նրանք ծրագրային աշխատանք են կատարում. « Այնպես չէ, որ զիջում կար, հիմա նորից սկսել ենք դեկտեմբերի 3-ից հետո գնալ: Այս առումով ավելի ամբողջական ծրագիր կա, քանի որ արդեն ընտրություններին քիչ ժամանակ է մնում, որպեսզի կարողանանք այդ մեսիջներով գանք և ասենք նախընտրական գործընթացներում, ճիշտ ձևակերպումներ տանք այն խնդիրներին, որոնք մենք տեսնելու ենք այդ այցելությունների արդյունքից»:

Ըստ մեր զրուցակցի՝ նրանք ունեն 68 կուսակցական գրասենյակ. «Ինչ խոսք, կուսակցական գրասենյակների արդյունավետության գնահատման  հետ կապված խնդիրներ ունենք, որ պետք է քննարկենք տեսնենք ինչպես ենք անում»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս