ՍԴՀԿ-ն անցկացնում է քաղաքական կոնսոլիդացիաներ, կա որոշակի նախնական հիմքեր` խոսելու հնարավոր պրոցեսների մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` խոսելով 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին:
«Մեկ այլ ավանդական քաղաքական կուսակցության` Ռամկավար ազատական կուսակցության հետ, մենք ունեինք քաղաքական կոնսոլիդացիոն ինչ-որ փուլ, այն գտնվում է դեռ սաղմնային վիճակում: Թե ինչի կհանգեցնի դա, ցույց կտա առաջիկան», – նշեց նա:
Խոսելով սպասվող արդյունքների և ընտրություններին ընդդիմության մեկ միասնական ճակատով մասնակցելու հնարավորության մասին, Գալստյանը նշեց. «Խոսելուց պետք է հասկանանք, թե մենք ում ենք ընդդիմություն հասկանում: ԲՀԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ եք, ես անձամբ չեմ համարում: Միայն այս իշխանությանը դեմ լինելը քիչ է, որ մարդիկ համագործակցեն: Ինչպես կարող ես համախմբվել մի քաղաքական կազմակերպության, որը ընդամենը երկու-երեք տարի առաջ իշխանության մեջ էր: Միասնական ընդդիմություն կոչվածը ես գրեթե բացառում եմ: Չկա որևէ ցուցանիշ, որ ի վերջո հասկանաս` այս մարդը ընդդիմություն է, թե ընդդիմություն չէ: Մի քաղաքական կազմակերպություն, որ ընտրություններին ջեմ կամ փող է բաժանում, ընդդիմություն է, թե ընդդիմություն չէ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան