Սերժ Սարգսյանը ոչ թե շախմատ է խաղում, այլ պոկեր, նույնիսկ իր փեսային չի վստահում. Արամ Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսկացությունը, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մասնակցում է քննարկումների և, ամենայն հավանականությամբ, դաշինքով կմասնակցի ընտրություններին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` դեռևս խուսափելով հստակ անուններ նշելուց:

«Ընդդիմությունը պարտադրված է միավորվել: Քաղաքական գործըթնացները ցույց են տվել, որ իշխանությունները վախենում են  համախմբված քաղաքական ուժերի  և դրա հետևանքով փողոց դուրս եկած ժողովրդից:  Այս ընտրությունները կարևոր են լինելու և մինչև դա պետք է ամեն ինչ անել, որ ռեյտինգային քվեարկությունը վերանա», – նշեց նա:

Անդրադառնալով սպասվող ՀՀԿ համագումարին և իշխող կուսակցության քայլերին` Հարությունյանն ընդգծեց. «Ես համոզված կարող եմ ասել, որ հաջորդ համագումարին Սերժ Սարգսյանը չի մասնակցի: Այս իշխանությունը ձախողել է ամեն ինչում: Կարեն Կարապետյանը չունի քաղաքական հենարան և նրան հնարավոր կլինի մեկ օրում հեռացնել: Վարչապետի փոփոխությունը ոչինչ չի տալու, կարևոր է, որ ընդդիմությունը չմնա դիտորդի կարգավիճակում: Սերժ Սարգսյանը ոչ թե շախմատ է խաղում, այլ պոկեր, խաղի կանոններն ինքն ընթացքում փոխում է: Ինքը կասկածում է բոլորին, ինքը հասկանում է, որ իր շրջապատը սրան-նրան դավաճանած մարդիկ են, և ինքը նույնիսկ իր փեսային չի վստահում»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս