«Վիգեն Սարգսյանի հայտն ինձ մոտ է». ովքեր են ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն  այսօր ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել:

Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

ArmLur.am-ը փորձեց Ռուբեն Թադևոսյանից պարզել, թե այլ դիմումներ ներկայացվել են, թե ոչ: Վերջինս պատասխանեց, որ այս պահին միայն Վիգեն Սարգսյանի հայտն է իր մոտ:

Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին, որին հաջորդեց անկուսակցական նախարարներ Իգնատի Առաքելյանի եւ Վահան Մարտիրոսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին հայտարարությունը:




Լրահոս