Ինչպես հայտնի է` երեկ մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում էր «Իմ Արցախը» խորագրի ներքո:
Հեռուստամարաթոնին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանգանակեց 15, 428,777 միլիոն դոլար:
Նշենք, որ համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: