Կինոյի ոլորտի համար օրենքի նախագիծ է անհրաժեշտ, այն դեռ հաստատված չէ և դա մեծ խնդիր է: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ոլորտի խնդիրների մասին, նշեց ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Օրենքի նախագիծ ունենալը խնդիր է, տեխնիկական վերազինում: Իրականում խնդիրները շատ-շատ են: Այսօր խնդիր է նաև ֆինանսը: Իհարկե, ժամանակի ընթացքում խնդիրներ կան, որոնք լուծում են ստանում», – նշեց նա:
Նրա խոսքով, այժմ ֆիլմեր շատ են նկարահանվում, սակայն որակապես ոլորտն այնքան էլ բարձր մակարդակում չի գտնվում: «Քանակապես շատ ավելին է, բայց դժբախտաբար նույնը չեմ կարող ասել որակի մասին: Մենք ունեցանք մի շրջան, որ որակական շատ մեծ անկում տեղի ունեցավ: Հիմա բոլոր ասպեկտներով մենք առաջ ենք Խորհրդային Միությունից, բացի որակից», – նշեց նա` հավելելով, որ որակի բարձրացման տենդենց նկատվում է:
Գևորգ Գևորգյանի խոսքով, եղավ մի պահ, որ ֆիլմ չէր արտադրվում և սերիալային մտածությունը սկսեց զարգանալ: «Որտեղից եկավ, ես չեմ կարող հստակ ասել, բայց մարդկանց սկսեց գրավել ծռված բերաններով, հայհոյանքով կամ կրակոցներով կամ էրոտիկ ֆիլմերը», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան