Երևանում այսօր` տեղի է ունեցել «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» խորագրով երթ` ուղղված կանանց նկատմամբ բռնություններին:
Երթը կազմակերպել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն: Այն մեկնարկել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի բակից, այնուհետեւ ցուցարարները քայլել են Աբովյան- Ալեք Մանուկյան- Խանջյան փողոցներով եւ ավարտել ակցիան Մանկավարժական համալսարանի մոտ: