Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց, որ այս դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ:
Մասնավորապես նա նշեց .«Մեր հանրապետության տարածքն այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցող արկրտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք կառաջացնեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ, ձյան առատ տեղումներ առանձին օրերին բուք, և այլն, այսինքն՝ կհատաստվեն բավականին սառնամանիքային եղանակներ:
Ըստ նրա՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի լեռնային գոտիներում, Լոռիում այն օրերին, երբ կլինեն արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներ, օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև մինուս 25-30 աստիճան, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 5-9 աստիճանի: