Ոնց կուսակցությունը կորոշի. Աշոտ Աղաբաբյանը` գալիք խորհրդարանում ընդգրկվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անակնկալներով լի են: Այսօր ԱԺ-ում եղած շատ օրենսդիրներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ օրենսդիր մարմնին: Իսկ եթե անգամ ՀՀ նախագահի նստավայրում որոշվել է, որ ինչ-որ պատգամավոր կրկին պետք է մանդատ ստանա, ապա նա դեռ այդ մասին չգիտի:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ նրա ապագային առնչվող հարցերի մասին:

-Պարո՛ն Աղաբաբյան, Ձեր քաղաքական ապագան Ձեզ համար հստակ է՞: Էլի պատգամավոր եք դառնալո՞ւ:

-Մենք կուսակցությունով ենք հանդես գալիս, եւ ես չգիտեմ՝ ցուցակում կհայտնվեմ, թե ոչ:

 

-Դուք ո՞ր տարբերակը կնախընտրեք՝ կուսակցության համամասնական ցուցակո՞վ, թե՞ ռեյտինգային տարբերակով:

-Ոնց որ կլինի: Ոնց կուսակցությունը կորոշի:

-Այս պահին կոնկրետ ինչի՞ եք սպասում. ինչ-որ մեկի առաջարկի՞ն կամ հրավերի՞ն:

-Կուսակցությունը ոնց կորոշի, խորհուրդը ոնց կորոշի:

-Ձեզ որեւէ առաջարկ չե՞ն արել:

-Ո՛չ, երեւի ժամանակը չէ:

Պարո՛ն Աղաբաբյան, նոր երիտասարդներով են փորձում համալրել կուսակցությունը, ապագա խորհրդարանը: Այս մասին ի՞նչ կասեք:

-Ես բոլոր դեպքերում համաձայն եմ էն տեսակետին, որը կուսակցությունը կորոշի: Երիտասարդներով են ուզում համալրել, ուրեմն դա է ճիշտը, ինչ է եղել:

-Իսկ Դուք կոնկրետ ո՞ւմ հրավերին եք սպասում, որ ընդգրկվեք ցուցակում:

-Ես ոչ մեկի հրավերին էլ չեմ սպասում:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս