Ալիևն ու Լուկաշենկոն տետ-ա-տետ հանդիպում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:

Այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի նախագահները կքննարկեն ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում նաև առևտրա-տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ներդրումային, գյուղատնտեսության, սպորտի ոլորտներում համագործակցությունը:

Այցի ընթացքում պլանավորվում է նաև հանդիպում Լուկաշենկոյի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի միջև:

Բանակցությունների արդյունքներով մի շարք միջազգային փաստաթղթեր կստորագրվեն:




Լրահոս