Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է КВН-ի 55-ամյա հոբելյանին արված Միխայիլ Գալուստյանի նմանակումը:
«Ես հրավիրված էի Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործեր եղան…Եվ գտա ելք, բացակայելով՝ ներկա լինել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ անցկացրեցինք, ընտրեցինք հագուստը, երկու-երեք ժեստ առանձնացրեցինք…ակցենտի հետ ամեն ինչ OK էր: Այդ հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որպեսզի հանդիսատեսին չստիպի լարվել: Լավ ստացվեց: Մասլյակովը բեմում ման էր գալիս Ռամզանին, մինչև որ տեսավ Միխայիլ Գալուստյանին, ով ձեռքը քսում էր շալվարին!)))) Չգիտեն, թե դուք ինչպես ընդունեցիք, սակայն ես լիաթոք ծիծաղել եմ: Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և զվարճալի: Շնորհակալություն»,-Ինստագրամի իր էջում գրել է Չեչնիայի ղեկավարը:
https://www.instagram.com/p/BNXBGVvgWLT/?taken-by=kadyrov_95&hl=ru