«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ առավոտյան Երևան-Մոսկվա ավիաչվերթից առաջ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. բավական անախորժ վիճակում է հայտնվել նույն չվերթով (VIP սրահով) Մոսկվա մեկնող ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:
Սահմանադրական դատարանի դատավորը որոշել է Մոսկվա մեկնել, պատկերավոր ասած, ոչ միայնակ: Բանն այն է, որ զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակի լիցքավորված փամփշտակալ: Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և այլ իրավապահներ: Հատկանշական է, որ ՍԴ անդամն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են:
Նրա մոտից առգրավել են փամփշտակալը, որից հետո դեռևս չպարզված հանգամանքներում հնարավոր է դարձել միջադեպը հարթել և բարձր դատարանի անդամին թույլատրել են մուտք գործել ինքնաթիռ: ՍԴ մամուլի ծառայությունից չկարողացան մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ տեղում չեն եղել և չեն կարող հստակ ինֆորմացիա տալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։