11 ԾԻԳ-ից պետք է մնա հինգը. վարչապետի հանձնարարականը` Վաչե Գաբրիելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որը վերաբերում էր ԾԻԳ-երի օպտիմալացումը շարունակելուն: Նա նշեց, որ այս ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել է 5 ԾԻԳ:

Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց բանակցել օտարերկյա և միջազգային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակի և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ:

«Առաջարկում ենք նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք, և 11 ԾԻԳ-ից պետք է մնա հինգը, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան: Փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- նշեց նա:




Լրահոս