Ինչպես է «Հայբիզնեսբանկ»-ը «թալանել» «մահացած» ընկերությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀԿԲ-Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայբիզնեսբանկի»: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերության սնանկության գործերով կառավարիչը ներկայացրել է աճուրդը եւ դրա հիման վրա կատարված գործարքը անվավեր ճանաչելու պահանջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերյոժա Հարությունյանը պարզաբանեց, որ արդեն իսկ սնանկ ճանաչված ընկերության գույքն իրացրել է  «Հայբիզնեսբանկը»:

Այդ իսկ պատճառով իրենք դիմել են դատարան` ընդդեմ բանկի: «Պետական պարտավորություններ կան պետությանը, որոնք պետք է վերադարձվեն: Ուստի դիմել ենք դատարան, որպեսզի գույքը իրացրած ընկերությունը անվավեր ճանաչի գործարքը»: Ստացվում է, որ «Հայբիզնեսբանկ»-ն ամբողջությամբ իրացրել է ծայրահեղ վիճակում գտնվող ընկերության գույքը, եւ այժմ «ՀԿԲ-Էլեկտրոն»-ը ստիպված է դատական կարգով հետ վերցնել ունեցվածքը, որպեսզի կարողանա պետության պարտքերը մարել: Ինչպես մի առիթով ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, թալանը «պոզով-պոչով» հո չի լինում: Բանկը «թալանել է» «մահացած» ընկերությանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս