Բոլորդ լավ հիշում եք 2015-ի դեպքերը. ես մասնակցություն ունենալու եմ. Գագիկ Ծառուկյանը` բնակիչներին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մոտ 5000-ից ավելի քաղաքացիներ հավաքվել էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ` պահանջելով, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել և զրուցել է իրեն վերադառնալու խնդրանքով դիմող քաղաքացինների հետ:

«Ես բոլորին սիրում ու հարգում եմ եւ երբեք ու երբեք թույլ չեմ տվել, որ իմ պատճառով մեկդ նեղության մեջ լինի, վնաս կրի: Դուք բոլորդ գիտեք` 2015 թվականի կատարվածը եւ ամբողջը իմ վրա վերցնելով, քանի որ դա հեղափոխություն էր, պետք է արյուն թափվեր, դրա համար թույլ չտվեցի, որ իմ թիմակիցներին որեւիցե բան պատահեր: Ես եկել եմ ժողովրդին օգնելու: Եթե անհրաժեշտություն լինի, կարիք լինի՝ հնարավոր է 2015 թվականին փակված քաղաքականության էջը բացվի»,-ասել է նա։

Նշենք, որ հավաքված բազմության հետ էին նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նույն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և այլք:

15271724_1396840167022697_1461156448_o

15368814_1396840153689365_42792129_o

15304010_1396840157022698_677431251_o

15292679_1396840163689364_1520977917_o

Ծ15302359_1396840160356031_240389980_o

15321608_1396840150356032_1739808915_o




Լրահոս