Ցանկություն ունե՞մ երկար աշխատելու, այո, եթե արդյունավետ լինեմ. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչպե՞ս եք կարծում՝ վարչապետը պատասխանի՝ ես եկել եմ հինգ տարով: Ես եկե՞լ եմ ընդամենը վեց ամիս աշխատելու, ոչ: Ցանկություն ունե՞մ երկար աշխատելու, այո, եթե արդյունավետ լինեմ, եւ բեռ չդառնամ»: Այս մասին Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն անդրադարձավ հոկտեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետություն» և «Նյու-Յորք Թայմս» թերթերի հրապարկման մասին, երբ մի խումբ անվանի հայեր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով հայտարարություն էին տարածել, որ Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն են տեսնում՝ զարգացող, ժամանակից, խաղաղ և առաջադեմ հայրենք դարձնելու հնարավորություն:

«Նախ և առաջ գլոբալ հայերի մեջ բազմաթիվ ներկայացուցիչներ կան, որոնց հետ անձնական մոտ ընկեր եմ: Կարո՞ղ ենք, թե ոչ, իհարկե կարող ենք, լինելո՞ւ է, թե ոչ, լինելու է միանշանակ, մեր կառավարման օրո՞ք կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ամենամեծ պոտենցիալը մարդկային կապիտալն է»,-ասաց նա:

Կարապետյանը հավելեց, որ Հայաստանն առանց սփյուռքի մասնակցության թեև կարող է գոյատևել, ապրել, սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում, տասնապատկվում են, և ինչո՞ւ դրանք չօգտագործել:

 




Լրահոս