Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 38-րդ շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 01.53-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով:
Փրկարարները բնակարանից անգիտակից վիճակում դուրս են բերել 1960 թ. ծնված Տ. Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: