Խոշոր հրդեհ Վանաձորում. 5 ընտանիք անտուն է մնացել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել`Ուկրշին տնակային ավանում, ինչի հետևանքով 5 ընտանիք առանց տան է մնացել:

ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհի հետևանքով անտուն է մնացել 5 ընտանիք՝ 19 բնակչով: Բնակիչների խոսքով՝ փայտաշեն տներն այրվել են իրենց հարևանի մեղքով, ով դիտավորյալ է հրկիզել իր բնակարանը, ինչի հետևանքով կրակը տարածվել է նաև հարակից տներում:

Դեպքի վայր է ժամանել 6 մարտական հաշվարկ, տեղում է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ոստիկանության աշխատակիցներ: Բնակիչների խոսքով՝ սա առաջին դեպքը չէր, երբ հոգեկան խնդիրներ ունեցող կինը հրդեհել է տունը, սակայն նախորդ բոլոր դեպքերում իրենց ու հրշեջներին հաջողվել է մարել կրակը, այսօր արդեն կրակի հետևանքներն առավել քան լուրջ են: Բնակիչները մնացել են անտուն՝ զրկված թե′ գույքից, թե′ փաստաթղթերից ու թե′ տանից:

hrdeh-2

hrdeh-vanadzor

hrdeh

hrdeh2

15302520_1399521246754589_17340969_o

hrdeh-1

Էդվարդ Արզումանյան




Լրահոս