Խորհրդարանական ընտրություններին ու՞մ հետ է պատրաստվում դաշինք կազմել Տիգրան Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը  ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ անպայման մասնակցելու է սպասվելիք խորհրդարանական ընտրություններին:

Տիգրան Կարապետյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե 2017թ. խորհրարանական ընտրություններին, որ կուսակցությունների հետ դաշինք կկազմեն. «Տեսնենք, տեսնենք, ու՞մ ենք սատարելու»:

«Ժողովրդական» կուսակցության ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ  մտածում են. «Վիկտոր Դալաքյան կա, ասենք թե Վարդան Օսկանյան կա: Մտածում ենք: Դեռ որոշված չի»:

Լ. Եղիազարյան




Լրահոս