Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց ԶԼՄ-ների ղեկավարների հետ:
Կարապետյանն անդրադառնալով ArmLur.am-ի կողմից բարձրացված այն հարցին, ըստ որի ԵԱՏՄ անդամակցությունից հետո պաշտոնապես հայտարարվեց` 200 մլն բնակչություն ունեցող շուկան մեծ հնարավորություններ է բացում, ինչպես նաև` Լարսի անցակետում լինելու է «կանաչ գոտի», որը թույլ կտա, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, արտոնյալ կարգավիճակ ունենալ ՌԴ մուտք գործելիս: Բայց փաստն այն է, որ հայկական բեռնատարները օրերով Լարսի անցակետում հերթ են կանգնում Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի բեռնատարների հետ՝ չունենալով որեւէ արտոնություն, նշեց, որ իրավիճակը նույնը չի, պարզապես որպես տրանզիտային երկիր, մեր բեռները ուշադիր զննում են:
Վարչապետը «կանաչ գոտու» մասին, սակայն, ոչինչ չասաց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: