Որքան ունեցվածք ունի Վանաձորի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարագրել է իր ունեցվածքը, ըստ այդմ, վերջինս ունի մեկական հողամաս, մեկական բնակարան եւ մեկ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա:

Նա ունի 15 մլն դրամ կանխիկ գումար, որը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից: Տեղեկացնենք, որ վերջինս մինչեւ Վանաձորի քաղաքապետ ընտրվելը ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարն է եղել: Թե ինչ բիզնես ունի, չի մանրամասնել:




Լրահոս