Դրական առաջընթացն անընդհատ աշխատելու գործընթաց է: Եթե երեկ մեկը կարողացել է ներկրել մի ապրանք, որ մինչև այդ չէր ներկրվում, առաջընթաց է, թե՞ ոչ: Այս մասին այսօր Գյումրիում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կարապետյանը նաև նշել է` մենք ամեն օրվա աշխատանք ունենք՝ մրցունակ, բաց, հավասար պայմաններ ստեղծելու: «Եթե մի օր մրցունակ է, հաջորդ օրն անելիք չունե՞նք: Այս պահին ֆիքսել ենք անցած հանդիպմանը լրագրողների հետ, որպեսզի այս հարթակն էլ օգտագործեմ, ամեն կառավարության նիստի ժամանակ այն հանձնարարականները, որ տրվում են, միշտ եղել է հանձնարարական, որ հակակոռուպցիոն, հակամոնոպոլ, հակաչգիտեմինչ բնույթ է կրում, որ գործարար աշխատող մարդն իրեն պրոբլեմների մեջ չզգա: Այդ առումով որոշակի առաջընթաց կա, որը բավարար չէ, իհարկե, եւ շարժվելու ենք առաջ»,-հավելել է նա
Խոսելով Հայաստանում մենաշնորհների առկայության մասին նա նշել է, որ Հայաստանում ոչ մի ոլորտում մենաշնորհ գոյություն չունի:
Տեսանյութը` ԳԱԼԱ-ի: