«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը։ Չնայած հայտարարվեց, թե կառավարությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումներ անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Տեղեկություններ կան, որ այս պաշտոններում, այսպես կոչված, պատահական մարդիկ չեն, այնպես, ինչպես ԾԻԳ-երի կամ ՊՈԱԿ-ների շարքային աշխատակիցները, այդ պատճառով էլ ընտրություններից առաջ վտանգավոր է համարվում նրանց դիպչելը։ Մինչդեռ հանձնարարական էր անգամ տրված, որ մարզպետներից ստանան կրճատումների հետ կապված առաջարկություններ, որից հետո կառավարությունը որոշում կկայացնի։ Որոշ հաշվարկներով, յուրաքանչյուր փոխմարգպետ տարեկան 5-7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, յուրաքանչյուր մարզպետ առնվազն երկու տեղակալ ունի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։