«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ:
Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել եւ այլն»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: