«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից եւ խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։
Նա դժգոհել է, որ Կարեն Կարապետյանն արդեն երրորդ ամիսն է, ինչ նոր պաշտոնում է, սակայն իրական փոփոխությունների հույսերն ու սպասումներն ավելի մշուշոտ են դառնում, դրական քայլերի փոխարեն միայն ձախողումների եւ անհաջողությունների պատճառների մասին է խոսվում stand up շոուների նմանվող ելույթների տեսքով»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: