Մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ առաջացած մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Այժմ կատարվում են ճանապարհի մաքրման, աղով մշակման աշխատանքներ հնարավորին սեղմ ժամկետներում նաև բեռնատար տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը վերականգնելու համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս