Վանաձորում բնակարանների հրդեհվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում բնակարանների հրդեհվելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս