«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել եւ բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատճառը, վերջինիս պատմածի համաձայն, եղել է այն, որ իր հարցը դուր չի եկել պատգամավորին, իսկ Ռ. Հակոբյանը չի հերքել տեղի ունեցածը: Երեկ լրագրող Վահե Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին` ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով:

Նշենք, որ ՀՀ դատախազությունը միջադեպի հետ կապված հետաքննություն էր սկսել: Բռնության ենթարկված լրագրողի փոխանցմամբ` ավելի քան մեկ ժամ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրենից բացատրություն են վերցրել լրատվամիջոցներում տարածված նյութերի հիման վրա. «Ես ներկայացրել եմ ողջ եղելությունը, այն, ինչ պատմել եմ լրատվամիջոցներին»,- հավելեց Վահե Մակարյանը:

Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ իրեն տրամադրվել է դատաբժշկի ուղեգիր, և այսօր նա դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել:




Լրահոս