Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով կարող է զրկվել միավորներից,- տեղեկացնում է Sunday Mirror-ը:
Հանդիպման վերջնամասում «քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոն խախտել էր կանոնները Դավիդ Լուիզի նկատմամբ, ինչի պատճառով խաղից հետո խաղադաշտում տեղի ունեցավ կոնֆլիկտ: