Երևանի Անդրանիկի փողոցում տնակն ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 11-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.49-ին, մարվել՝ 00.11-ին:

Այրվել է տնակն ամբողջությամբ (10 քմ) և կենցաղային իրեր (4 խմ):




Լրահոս