«Իրավունք» թերթը գրում է. «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այս օրերին հաջողացրել էր լինել ԱՄՆ-ում և, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այցը ոչ միայն պայմավորված էր այնտեղ ապրող որդու և նրա ընտանիքին տեսակցությամբ, այլ նաև որոշակի լուրջ հանդիպումներով։ Ավելին՝ Պ. Հայրիկյանը նաև իր գրքի շնորհանդեսն է կազմակերպել ԱՄՆ-ում։ Եվ հաշվի առնելով, թե ինչպիսի ոգևորությամբ է նա լծվել նախընտրական գործընթացին՝ կարելի է ենթադրել, որ որոշակի խոստումներ ու երաշխիքներ կարողացել է կորզել ամերիկյան ուժերից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։