Այսօր հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է:

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940 թվականից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984 թվականից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»: Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։

Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է։




Լրահոս