2016 թվականին ռեկորդային թվով լրագրողներ են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. սկզբից 31 երկրնում 144 լրագրող է զոհվել: Ամենամյա զեկույցում նման տվյալներ է հրապարակել Press Emblem Campaign կազմակերպությունը:

Կազմակերպության տեղեկություններով՝ դա ռեկորդային է վերջին 10 տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում:

Նշվում է, որ 144 ընհանուր թվի մեջ են մտնում 20 բրազիլացի լրագրող, ովքեր զոհվել են Կոլումբիայում նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ:

Իրաքում 2016թ. մամուլի 16 աշխատակից է զոհվել: Առաջին հնգյակում են՝ Սիրիա՝ 14 լրագրող, Աֆղանստան՝ 12, Մեքսիկա՝ 12 և Եմեն՝ 9:

Ռուսաստանում, կազմակերպության տվյալներով, զոհվել է 3 լրագրող, Ուկրաինայում՝  երկուսը:




Լրահոս