Ձմեռը մեքենաների համար ոչ այնքան սիրելի տարվա եղանակ է, քանի որ մի շարք խնդիրներ են առաջանում. անհրաժեշտ է փոխել անվադողը, ապակիները մշտապես քրտնում են, իսկ ամեն առավոտ անհրաժեշտ է մեքենայի վրայից մաքրել ձյունն ու սառույցը:
1. Սառած ապակիներ

Խառնեք քացախն ու ջուրը և լցրեք ապակիների վրա: Եթե ապակիներն արդեն սառել են, հեղուկացիրի մեջ ավելացրեք 600 մլ սպիրտ, 200 մլ ջուր և մեկ կաթիլ ամանի հեղուկ, ցողեք ապակիների վրա:
2. Սառած կողպեք

Ձեռքերի ախտահանման միջոցը կարող է վերացնել սառույցը: Մի քանի կաթիլ կաթեցրեք բանալիի վրա, և այն կաշխատի:
3. Եթե դռները չեն բացվում

Այստեղ կօգնի սովորական խոհարարական սփրեյը:
4. Քրտնած ապակիներ

Գրատախտակի համար նախատեսված ռետինով մաքրեք ապակիները, և դրանք այլևս չեն քրտնի:
5. Սառույց կողապակիների վրա

Գիշերը դրանք ծածկեք պոլիէթիլենային տոպրակով: Առավոտյան հանելով տոպրակները՝ կտեսնեք, որ կողապակիները իդեալական մաքուր են:
6. Սառած և քրտնած լուսարձակներ

Նախ պետք է լավ մաքրեր լուսարձակները, ապա բարակ շերտով մեղրամոմ քսել:
7. Եթե մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Այս դեպքում կօգնի կատվի կղանքը: Այդ միջոցից մի փոքր լցրեք անվադողերի տակ, և մեքենան հեշտությամբ դուրս կգա ձյան միջից:






























