Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին մեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 98 DQ 777 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում:

Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:




Լրահոս