Հերթական ահազանգը մենաշնորհի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենաշնորհի դեմ պայքարի մասին խոսելը դեռ չի նշանակում պայքարել դրանց դեմ: Մեզ դիմած քաղաքացիները պատմեցին, որ փաստաթղթերի փաթեթով գնացել են գյուղնախարարություն, որտեղ գնումների բաժնում փորձել են իմանալ պարարտանյութի՝ սելիտրայի ներկրման համար անցկացվելիք գնումների մրցույթի պայմանները, ժամկետները: Բայց բաժնի պատասխանատուներից մեկն սկսել է խորամանկել, հարցուփորձ անել, թե ինչ գնով են ներկրելու, ինչպես:

Քաղաքացիները տպավորություն են ստացել, որ այստեղ տրամադրված չեն օրենքով սահմանված կարգով տենդեր (մրցույթ) անցկացնել եւ ինչ-որ մեկի համար արտոնյալ վիճակ ստեղծելու խնդիր են լուծում։ Հայտնի է, որ պարարտանյութի ներկրման ամենամեծ մասնաբաժինն ընկնում է Ֆլեշի Բարսեղին՝ Բարսեղ Բեգլարյանին, որն անգամ պետությունից դրա համար դոտացիա է ստացել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս