Մադրիդի «Ռեալ»-ը ֆուտբոլային դպրոց կբացի Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում: Ամեն տարի իսպանացի երեխաները մի քանի շաբաթ կմարզվեն Ուկրաինայում, իսկ ուկրաինացի երեխաները՝ Իսպանիայում:
Եվրոպական ստանդարտներով կկազմակերպվի ուսումնական և մարզումային գործընթաց ամբողջ տարվա ընթացքում: Առաջին տարին դպրոցը կընդունի 100 երեխա, այդ թվում 25 աղջիկ:
«Ռեալ»-ի եւ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի աջակցությամբ դպրոցը կստեղծվի Տերնոպոլում գործող համալսարաններից մեկի նյութական բազայի հիման վրա: