Ինչպես գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալ լուսանկարներում. արդյունքը երաշխավորված է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ բոլորն են սիրում լուսանկարվել: Դա զարմանալի չէ, քանի որ լուսանկարներում են երևում այն թերությունները, որոնք ցանկանում եք թաքցնել: Իսկ լուսանկարներին նայելից դրանց մասին կրկին հիշում եք: Ներկայացնում ենք հնարքներ, որոնք կիրառելով լուսանկարներում ավելի լավ տեսք կունենաք:

Ամենակարևորն այն է, որ պետք չէ ամաչել ինքներդ ձեզնից: Լուսանկարվելը պետք է հաճույք պատճառի:

Ֆոտոխցիկը մարդկանց ավելի խոշոր է ցույց տալիս և դա փաստ է: Մի վհատվեք, չէ որ այդ հարցը լուծելը հեշտ է: Եթե դուք լուսանկարվել ուղիղ ռակուրսով, ապա ավելի խոշոր երևալը երաշխավորված է: Դրա փոխարեն անհրաժեշտ է ֆոտոխցիկից կորանալ 45 աստիճանով, ծանրությունը գցել մեկ ոտքի վրա, ձեռքերը դրեք մեջքին: Հաջողությունը երաշխավորված է:

Այս հետաքրքիր տեսանյութը կօգնի հասկանալ, թե ինչպես է ճիշտ դիրք ընդունել:

  • Հագուստի մուգ երանգներն ավելի սլացիկ են ցույց տալիս կազմվածքը:
  • Մի կանգնեք նիհար մարդու կողքին, եթե միանման հագուստ ունեք:
  • Նա, ով ֆոտոխցիկին ավելի մոտ է կանգնած, ավելի խոշոր դուրս կգա լուսանկարում:
  • Կիրառեք հագուստի տարրեր կամ այլ իրեր՝ որովայնը թաքցնելու համար:

1-3

Ինչպես վարվել կզակի հետ: Այս տեսանյութը կօգնի:

Վիզուալ խորամանկություններ

Եթե մարդն ավելի ցածրահասակ է, ապա ոչ ողջ հասակով լուսանկարելու դեպքում նա ավելի բարձրահասակ կերևա: Իսկ եթե լուսանկարիչը ծնկի գա և լուսանկարի ներքևից վերև, ապա արդյունքը երաշխավորված է:

3-2

Իսկ ավելի բարձրահասակներին անհրաժեշտ է լուսանկարվելիս նստել, որպեսզի հասակը շատ աչք չգրավի:

Երիտասարդությունը կադրում

Շատ հաճախ լուսանկարներում ցանկանում ես ավելի երիտասարդ տեսք ունենալ: Պետք չէ շատ դիմահարդարվել. այն ավելի հասուն տեսք է հաղորդում մարդկանց:

4-2




Լրահոս