Յակուտիայում Իլ-18 ինքնաթիռ է կործանվել. ինքնաթիռում 39 մարդ է գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յակուտիայի Բուլունսկի շրջանում կործանվել է ռուսական Իլ-18 ինքնաթիռը, որում գտնվել է 32 ուղևոր և անձնակազմի 7 անդամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

«Իլ-18 ինքնաթիռը, որը մեկնել էր Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանից, երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, վթարի է ենթարկել Տիկսի գյուղից 27 կմ հեռավորության վրա»,-հայտարարել է աղբյուրը:

Նշվում է, որ ներկա պահին տուժածների տարհանում է իրականացվում:




Լրահոս