Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվել է London Chess Classic շախմատային սուպերմրցաշարը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և բաժանել 7-ից 9-րդ տեղերը:
Վերջին տուրում հայ շախմտիստը պարտվել է հետնապահ Վեսելին Տոպալովին: Արոնյանն իր պարտությունն ընդունել է 53-րդ քայլում: Վաստակած 6 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ամերիկացի Ուեսլի Սոն: