Հանրապետությունում դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը գրանցվել է խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Աշոցքում գրանցվել է -33, Գյումրիում, Ծաղկահովիտում` -30, Հրազդանում, Ապարանում` -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25…-26, Արարատյան դաշտում` -19….-22, Երևանի ցածրադիր գոտում` -20…-21, մայրաքաղաքի բարձրադիր գոտում` -16…-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով: